Ինչո՞ւ ես ինձ պատժում
Մեղքերիս համար…
Միթե՞ անմեղություն կա
Մարդ արարածի մեջ:
Մարդ մեկ պոռնիկ է,
Մեկ ջադու պառավ,
Մեկ չոր շուրթերով հիմար մի ծերուկ,
Կրքերի ծարավ:

Ինչո՞ւ ես ինձ պատժում
Մեղքերիս համար,
Չէ որ իմ հավերժ թշնամին Բախտն է:
Բախտն անհաղթ է,
Անհաղթին էլ չես հաղթի
(Ասել կուզի
Փակ է ճամփան դրախտի):

Մի կյանք ունեմ,
Ունեմ մի սիրտ խելագար,
Շատ գաղտնիքներ տարիներիս էջերում,
Ու հասկացող մի մարդ չկա՞ աշխարհում
Ինչ որ ունեմ էլ չթողնեմ ես թաքուն:

Ինչո՞ւ ես ինձ պատժում
Մեղքերիս համար…
Միթե՞ մեղք է, որ
Մազերդ եմ խառնում…
Հուշերս եմ խառնում…
Սրտիս հետ խաղում…

Գիտեմ, որ սխալ եմ,
(Միշտ էլ սխալ է խոսողը)
Բայց չգիտեմ, թե ո՞վ եմ ես
Եվ ով է իմ 
Ծեր հուշերը խառնողը:

Ինչո՞ւ ես ինձ պատժում…

Ս.ումառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել