Ասում են` սիրած մարդուն ամեն ինչ կարելի է ներել, բայց դա այդքան էլ այդպես չէ: Չէ՞ որ սերն ու հարաբերությունները խաղ չեն, և կան վիրավորանքներ, որոնք մարդիկ հիշում են ողջ կյանքի ընթացքում: Հենց դրանք էլ թունավորում են հարաբերությունները:

Ուստի, սիրելի աղջիկներ, մի մտածեք, որ տղամարդը պատրաստ է ներել ամեն ինչ և աչք փակել ձեր արարքների վրա: Կան բաներ, որոնք չեն ներվում…

1. Դավաճանություն

Կնոջ դավաճանությունն իր բնույթով տարբերվում է տղամարդու դավաճանությունից: Կինը դավաճանում է կամ ձանձրույթից ելնելով, կամ չափազանց անբավարարվածության պատճառով: Բացի այդ` կնոջ դավաճանությունը տղամարդու համար նշանակում է, որ իրեն գերադասել են ուրիշին, և դա խոցում է նրա ինքնասիրությունը: Ուստի սովորաբար տղամարդիկ արդարացում չեն փնտրում կնոջ դավաճանության և առանց լսելու պարզապես լքում են դավաճանած կնոջը:

2. Հոգևոր դավաճանություն

Սա ավելի լայն հասկացություն է: Եթե կինը կամ գործընկերը դավաճանում են տղամարդուն, նրա մոտ վրեժխնդիր լինելու ցանկություն է առաջանում: Եթե նման բան չի լինում, ապա տղամարդը պարզապես կարող է կորցնել հավատը կնոջ նկատմամբ:

3. Հիմարություն

Տղամարդիկ չեն սիրում հիմար կանանց, նրանք նրանց միայն օգտագործում են: Խելացի կնոջ հիմար արարքը դեռ ներելի է, բայց հիմար կնոջը ոչ մի տղամարդ երկար չի հանդուրժի:

4. Գերազանցություն

Այն զույգերը, որտեղ կանայք տղամարդկանցից շատ են վաստակում, հաճախ բաժանվում են, հատկապես երբ կինը սկսում է ցույց տալ իր գերազանցությունը:

5. Շահախնդրություն

Տղամարդիկ սիրում են անկախ և ինքնուրույն կանանց, ովքեր չեն վազում փողի հետևից և կարող են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները:

6. Բացասական համեմատություն այլ տղամարդկանց հետ

Տղամարդիկ շատ հպարտ են, և նման համեմատությունները հարվածում են իրենց ինքնագնահատականին: Ոչ մի տղամարդ դա չի հանդուրժի:

7. Անուշադրություն

…ամուսնու, երեխաների, տան, ընտանեկան օջախի հանդեպ:

8. Մշտական և չհիմնավորված մերժում սեքսին

Եթե տղամարդը կասկածի, որ չի բավարարում իր սիրելիին, նա ենթագիտակցորեն կսկսի փնտրել նրան, ում կբավարարի, իսկ մեր օրերում դա այդքան էլ բարդ բան չէ:

9. Վիրավորանք հարազատներին, հատկապես մորը

Տղամարդը հիանալի գիտի իր հարազատների թերությունների մասին, բայց նրանք իր ընտանիքն են, և նա չի թողնի, որ իրենց վիրավորեն:

10. Երբեք չի կարելի ծաղրել տղամարդու երազանքները

Եթե տղամարդը ձեզ է վստահել իր գաղտնի երազանքները, ապա ձեզ մտերիմ է համարում, ուստի որքան էլ դրանք մանկական կամ անմիտ լինեն, պետք չի ծաղրել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել