Եվ ստել եմ ես, երբ ասել եմ մոռացել եմ քեզ.
Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել:
Մոռանալու համար պետք է չհիշել,
Բայց ամեն վարկյան ես քեզ եմ հիշում
Եվ ամեն վարկյանս դառնում է հիշողություն:
Պատահում է այնպես, որ կենցաղով ընկած
Մոռանցում եմ հիշել ես քեզ հաճախ,
Եվ նախատում եմ ինքս ինձ այնպես,
Ինչպես ուսուցչուհին այն աշակերտին,
Ով մոռացել էր դասը սովորել:
Դու ինձ համար մի դաս ես դարձել,
Ես քեզ ամբողջությամբ անգիր եմ արել,
Քո փոփոխական հայացքն եմ կշռել
Եվ ամեն կշռումից նույն թիվն եմ ստացել:
Բայց ափսոս երբեք չեմ համարձակվել
Դնել մեր սերը կշռաքարին,
Քանզի մինչև հիմա չգիտեմ
Սիրում ես արդյո՞ք, սիրո՞ւմ ես դու ինձ:
Իսկ սիրո՞ւմ եմ ես քեզ, դա էլ չգիտեմ,
Ես, որ սովորել եմ քեզ չմոռանալ,
Դու, որ դարձել ես պարտականություն՝
Հիշել է քեզ պետք և ամեն վարկյան:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post_5642.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել