HTC֊ն ֆինանսապես ոչ բարվոք վիճակում է գտնվում, և Microsoft֊ը, դա շատ լավ գիտակցելոբ, առաջարկում է թայվանական ընկերությանը իր Android սարքերի վրա տեղակայել Windows Phone օպերացիոն համակարգը։ Մասնավորապես, խոսքը գնում է HTC One մոդելի մասին․․․
Յուրաքանչյուր Android ՕՀ֊ով սմարթֆոն արտադրելիս, թայվանական ընկերությունը ստիպված է Microsoft֊ին վճարել 5 ԱՄՆ դոլար, իսկ այս դեպքում, ամերիկյան կորպորացիան հնարավոր է առաջարկի անվճար լիցենզիաներ իր համակարգի համար, ինչը կօգնի HTC֊ի բարելավմանը։
Գոյություն ունի ևս մեկ տարբերակ, որն իմ կարծիքով ամենահարմարավետն է․ երկակի ՕՀ֊ի տեղակայում, պատկերացրեք, դուք գնում եք HTC սարք, միացնում այն և ընտրում որ ՕՀ֊ն եք դուք ցանկանում օգտագործել։ Ճկունության առումով հնարավորություններն անսահման են, մնում է սպասել և տեսնել արդյոք երկու ընկերություններն էլ կհամաձայնվեն համագործակցել նման կերպ։