Երևան քաղաքում՝

Հունվարի 19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել