արագաչափԵՐԵՎԱՆ – Այսօր ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրեց, որ արագաչափերի և տեսախցիկների մասին զգուշացնող ճանապարհային նշանների ձևաչափը կվերանայվի: «Վերջին տարին ցույց տվեց, որ վարորդները նկատում էին նշանոը ու դանդաղեցնում էին մեքենան արագաչափերի մոտ, կամ սրիկայաբար խախտում չէին անում: Ուստի որոշում կայացվեց փոքրացնել նշանների չափը», – հայտարարեց ճանապարհատրանսպորտային խախտումներից խուսափողների հարցերով պատասխանատու Վարդան Կարմրյանը:

Ճանապարհային ոստիկանությունը վրդովված է, քանի որ նախկին նշանը նույնպես տրամաբանականից փոքր էր, սակայն վարորդները հասցնում էին նկատել այն: Նոր միկրոնշանը կօգնի եռապատկել վարորդներից գանձվող տուգանքները, ինչի արդյունքում քաղաքը կհամալրվի բազմաթիվ նոր տեսախցիկներով:

«Այլ մարտահարավերներից է, այն որ վարորդները նենգաբար հիշում են արագաչափերի և տեսախցիկների տեղերը: Այս պահին չենք գտել դրա դեմ պայքարի միջոցը, բայց ենք ցանկացած առաջարկների», հավելեց Կարմիրյանը: Իսկ հունվարի մեկից կփորձարկվեն արդեն կոմուֆյաժային նշանները, որոնք կկարողանան նկատել միայն փորձառու որսորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել