Վաղ ցրտեց օդը հոկտեմբերեան այս օրերուն....Ամպի խոշոր ծուէններ երկնքին վրայ անձրեւ ու որոտ կը խոստանան, իսկ անձրեւը օրհնաբեր է մեր կղզիին համար, ուր ամառուան խորշակը հրկիզած է լեռ ու ձոր, դաշտ ու արտ....Հոգիս այնքան ծարաւը ունի՝ անձրեւէն ետք բուրվառուող մաքուր, մաքուր օդին, բնութեան կանաչապատուող տեսարանին, որ թարմութիւն կը բերէ հոգիիդ...Միջերկրականեան այս կլիման, այս աշխարհը հարազատ են սրտիս....այնտեղ եմ աշխարհ եկեր, հասակ առեր ու կազմաւորուեր....Սակայն, սրտիս նոյնքան մօտիկ կը զգամ լեռները, լեռներու զուլալ, զով եւ արդէն իսկ ցրտաշունչ օդը....լեռնային գագաթները բարձրաբերձ, որ վեհութիւն կը ներշնչեն, ոգեղէնութիւն կը փոխանցեն կարծէք դիտողին....Թերեւս այդ հոգեհարազատութիւնը իմ «գէն»երուս մէջ է, ժառանգական յիշողութեամբ ինծի եկած՝ հայրենի վեհաշուք լեռներէն....ԱՆԻՄԱՆԱԼԻ, ԱՆՔՆՆԵԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ, որ կը լեցնէ էութիւնս առաւօտեան ցնծագին տրամադրութեան հետ.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/522096761214774?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել