Մի պառավ ծերուկ,
Իր օրն անցուկ
ՈՒներ մարմնավոր,
Երեք շնչավոր.
Մի հավ ձու ածան,
Կատու մլավան,
Եվ մի հատ շնիկ,
Ընկած իր բնիկ
Մուկն ու առնետը
Կատվից չեն փաղչում,
Շունն էլ օտարի վրա չի հաչում...
Մի անգամ հավը
Գանգատվեց ցավը
Իր օրն անցուկ
Պառավին ծերուկ,-
-Ինչու՞ եu կատվին այդքան կեր տալիս
Այդ բանը բնավ ինձ դուր չի գալիս.
Նա ի՞նչ գործ ունի իմ բաժնի հետ
Երբ նա չի բռնում ոչ մուկ, ոչ առնետ...
Իսկ քիչ անց,
Սկսեց նորից,
Այս անգամ շնից.
-Բա ստից հաչող սևուկ Չամբա՞րը
Դատարկեց ալրի քո ողջ ամբարը
Անցնող ու դարձող ճամփորդի վրա
Լոկ շարժում է նա հաստ պոչն իրա:
Այսպես ամեքին մոտիկ ճանաչում,
Գեթ մի օտարի վրա չի հաչում.
Աքլորին բնից աղվեսը տարավ,
Գոնե մի անգամ բերան բաց չարավ:
Դու այդ ամենը տեսնում ես, տանում,
Նրանց փոխարեն ինձ ես նախատում.
Ինչ է, թե մի օր ես ձու չեմ ածել
Սկսել ես դու ինձ արդեն անիծել
Բողոքը հավի
Շարժեց պառավի
Նյարդերը բոլոր,-
-Շատ պիտի խոսե՞ս երկար ու բարակ,
Այ դու կչկչան փոքրիկ չաչանակ
Թե մեկ էլ խոսես,
Այս դանկը տե՜ս...
Սաստեց պառավը
Անպաշտպան հավին,
Իսկ հավը ահից
Լռեց տակավին
Այդ պահին մեկը կամաց
Օճորքից ասաց,-
- Հավիկ ջան հավիկ, դու շատ մի խոսի
Ինձ տես ու քեզ դու ողորմացի.
Ինձ վաղուց ի վեր օճորքից կախել,
Ողջ միսս կերել, ոսկորս է թողել.
Ես ուրվականն եմ սուրբ արդարության,
Ավա՜ղ չեմ կարող գալ քեզ օգնության,
Բայց ապրի հույսով, ես մի օր կգամ,
Այդ չար պառավի սև օրը կտամ...
Ով որ լսում է,
Առակն այu,
Ասում է,
Թե ապրել կուզես,
Պիտի համբերես,
Մինչև որ չարի
Վախճանը տեսնես...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=596435173729195&set=a.184720831567300.39584.100000881535340&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել