Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի դուստրը՝ Էտնան։
Դերասանուհին արդեն դստեր մասնկացությամբ լուսանկարներ է հրապարակել ու դրանց կից գրել․
«Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր։
Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա։
Սիրելի ընկերներ և հետևորդներ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում ինձ հետ էիք։
Թող գալիք տարին բացի նոր դռներ, բերի նոր ձեռքբերումներ, մեծ երջանկություններ և հաջողություններ։
Թող յուրաքանչյուր օր լինի լույսով, սիրով ու օրհնությամբ լի»,- գրել է Շուշաննան։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել