Արվեստի ստեղծագործությունները կարող են իրենց մեջ կրել որոշ գաղտնի նշաններ, որոնք երբեմն ստացվում է բացահայտել: Ստորև ներկայացված են 10 գլուխգործոցներ, որոնց մեջ հայտնաբերվել են գաղտնի նշաններ:

1. «Մոնա Լիզա». նրա աչքերում գաղտնի ծածկագիր է թաքնված  


«Մոնա Լիզա»-ի գլխավոր ուժը համարվում է նրա գայթակղող ժպիտը: Սակայն իտալացի պատմաբանները պարզել են, որ եթե ավելի ուշադիր նայել Ջոկոնդայի աչքերին մանրադիտակի տակ, ապա նրանց մեջ կարելի է տեսնել տառեր և թվեր:

Մասնագետները պնդում են, որ այդ հազիվ տեսանելի թվերը և տառերը ներկայացնում են իրենցից «Դա Վինչիի կոդն» իրական կյանքում: Աջ աչքում տեսանելի են «LV» տառերը, որոնք կարող են նշանակել նկարչի անվան առաջին տառերը և ձախ աչքում նույնպես կան որոշ սիմվոլներ, որոնք դեռևս չի հաջողվել պարզել: Նրանք հաստակ չեն երևում, բայց ենթադրաբար դրանք կամ «CE» տառերն են կամ «B» տառը:

Հետևի փոնի կամրջի վրա կարելի է տեսնել 72 թիվը կամ դա կարող է լինել «L» տառը և 2 թիվը: Բացի դրանից նկարի վրա երևում է 149 թիվը, որը կարող է նշանակել նկարի ստեղծման տարեթիվը: Հայտնի է, որ Դա Վինչին նկարել էր այն Միլանում գտնվելու ժամանակ 1490-ական թվականներին:

2. «Խորհրդավոր ընթրիք». նկարում թաքնված են գաղտնի մաթեմատիկական և աստղագիտական գլուխկոտրուկներ և երաժշտական մեղեդի  


«Խորհրդավոր ընթրիք»-ը բազմաթիվ թյուր կարծիքների օբյեկտ է դարձել: Հիմնականում դրանք կենտրոնանում են ենթադրյալ գաղտնի հաղորդագրությունների և նկարում առկա տարբեր կոդերի շուրջ:

Ինֆորմացիոն տեխնոլոգ Սլավիսա Պեշին շատ հետաքրքիր արդյունքի է հասել՝ դնելով նկարի հայելային կիսաթափանցիկ տարբերակն օրիգինալի վրա: Արդյունքում սեղանի երկու ծայրերի վրա հայտնվեցին տամպլիերներին նման երկու ուրվագծեր, իսկ Հիսուսի ձախ կողմում հնարավոր եղավ տեսնել մի մարդու՝ ենթադրաբար ձեռքերում երեխայի բռնած մի կնոջ:

Իտալացի երաժիշտ Ջովաննի Մարիա Պալան նշեց, որ ձեռքերի և հացի դիրքը երաժշտական նոտաների են նման և եթե կարդալ աջից ձախ, ապա դրանք կկազմեն երաժշտական մեղեդի:

Հետազոտող Սաբրինա Սֆորցա Գալիցիան հայտարարել է, որ բացահայտել է նկարի «մաթեմատիկական և աստղագիտական» գլուխկոտրուկը: Նրա խոսքերով նկարիչը կանխատեսել էր համաշխարհային ջրհեղեը և հաջորդող աշխարհի վերջը, որը կսկսվի 4006թ.-ի մարտի 26-ին և կավարտի նոյեմբերի 1-ին: Սֆորցա Գալիցիան կարծում է, որ դա կլինի մարդկության նոր փուլի սկիզբը:


3. «Ադամի արարումը». բանականության աստվածային արարումը


Միքելանջելոյի «Ադամի արարումը» համարվում է Սիքստինյան կապելլայի ամենահայտնի որմնանկարը: Միքելանջելոն հռչակվել է իտալական Վերածննդի ամենափառահեղ նկարիչներից և քանդակագործներից մեկը: Սակայն շատ քչերը գիտեն, որ նա շատ մանրամասնորորեն ուսումնասիրում էր անատոմիան և 17 տարեկանում դիահերձում էր դիակներին, որոնց հանում էին եկեղեցու գերեզմաններից:

Ամերիկացի մասնագետները կարծում են, որ Միքելանջելոն իրոք օգտագործել է անատոմիայի բնագավառում իր ունեցած գիտելիքները Սիքստինյան կապելլան ստեղծելու ժամանակ:

 

Թեև ոմանք կարծում, որ դա միայն համընկնում է, բայց մասնագետները ենթադրում են, որ դժվար թե նմանատիպ բաները Միքելանջելոն կարող էր պատահաբար նկարել:  Որմնանկարի վրա կարելի է նկատել ուղեղի այնպիսի մասերի ուրվագծեր, ինչպիսիք են ուղեղիկը, տեսողական նյարդը և հիպոֆիզը:


4. Սիքստինյան կապելլայի որմնանկարներ. նրանից ոմանց վրա տեսանելի են մարդկային ուղեղի մասեր


Փորձագետները նկատել են, որ Աստծու կուրծքավանդակն ու վիզն անատոմիական շեղումներ ունեն, որոնք ուրիշ ոչ մի կերպարներ չունեն ողջ որմնանակրի վրա:
Բացի դրանից, այն ժամանակ երբ բոլոր կերպարների վրա լույսն ընկնում է ներքևի ձախ հատվածից, Աստծու վզի վրա լույսն ուղիղ անկյան տակ է իջնում: Փորձագտները եկել են այն եզրակացության, որ Միքելանջելոն հատուկ է դա արել:

Եթե դնենք Աստծո վզի տարօրինակ պատկերը մարդկային ուղեղի նկարի վրա, ապա կարելի է տեսնել, որ երկու պատկերների ուրվագծերը գրեթե համընկնում են:


5. «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ». չբացահայտված թռչող օբյեկտի հետքեր


Դոմենիկո Գիրլանդայոյի «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ» նկարն ունի մի շատ հետաքրքիր դետալ: Մադոննայի ձախ ուսի վերևում թռչում է տարօրինակ մի օբյեկտ: Հարկ է նշել, որ նկարիչն այն շատ մանրամասնորեն է պատկերել, կարծես թե վախելանով որևէ բան բաց թողնել: Բացի այդ երևում է նաև մի մարդ, ով ձեռքը բերել է աչքերի մոտ՝ ցույց տալով թե որքան ուժեղ է այդ օբյեկտից եկող լույսը, իսկ աջ կողմում տեսնում ենք արևի նման մի առարկա: «Մադոննան սուրբ Ջովաննինոյի հետ» նկարը միջնադարյան այն բազմաթիվ նկարներից մեկն է, որի վրա պատկերված են տարօրինակ, անհայտ  թռչող օբյեկտներ:


6. «Զաքարիա մարգարե». կրոնի ուժը


Հռոմի պապ Հուլիոս Երկրորդի և Միքելանջելոյի հարաբերությունների միջև լարվածությունը նկարագրված է պատմական փաստաթղթերում: Պատմաբաններն ասում են, որ Միքելանջելոն իր նկարներից մեկում պատկերել է պապին Զաքարիա մարգարեյի կերպարում և նրա մեջքի ետևում կանգնած հրեշտակներից մեկը բավականին անպարկեշտ ժեստ է ցույց տալիս:



7. «Դավիթն ընդդեմ Գողիաթի». Կաբբալայի միստիկ նշանները


Վերլուծելով Սիքստինյան կապելլայի կերպարների դասավորությունը առաստաղի վրա, որի ընդհանուր տարածքը 1300 ք.կմ. է կազմում, գիտնականները գտել են եբրայերեն տառեր հիշեցնող նշաններ: Օրինակ, Դավթի և Գողիաթի կերպարները առաջացնում են «գիմել» տառը, որը Կաբբալայի միստիկ ավադույթներում «ուժ» է նշանակում: Հետազոտողները կարծում են, որ Միքելանջելոն ծանոթացել էր հուդայականության հետ Լորենցո Մեդիչիների ամրոցում գտնվելու ժամանակ, իսկ ողջ Սիքստինյան կապելլան, որը հավանաբար, կառուցված է բոլոր այն չափանիշների հիման վրա, ինչ որ Երուսաղեմի Սուրբ Տաճարը, հանդիսանում է «համընդհանուր սիրո կորցրած միստիկ հաղորդագրությունը»:


8. «Ֆլամանդական ասացվածքներ». նկարում կան 112 նիդերլանդական իդիոմաներ  


«Ֆլամանդական ասացվածքները» դա Փիթեր Բրեյգել ավագի նկարներն են: Այն լի է սիմվոլներով, որոնք վերաբերում են այն ժամանակների նիդերլանդական ասացվածքներին:  

Ընդհանուր առմամբ նկարում գտնվել  են 112 իդիոմաներ: Նրանից մի քանիսը դեռևս օգտագործվում են՝ «լողալ հոսանքին հակառակ», «մեծ ձուկն ուտում է փոքր ձկանը», «գլուխը պատին խփել» և «զինվել մինչև ատամները»: Մյուս ասացվածքները ցույց են տալիս մարդկային հիմարությունը:


9. «Ընթրիք Էմաուսում».  լռության երդում


«Ընթրիք Էմաուսում»-ը իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարն է: Նկարի վրա պատկերված է այն պահը, երբ հարություն առած Հիսուսը գաղտի կերպով ժամանում է Էմաուս քաղաք, բայց այնտեղ հանդիպում է իր երկու աշակերտներին և նրանց հետ հաց է կիսում, որից հետո վերջիններս ճանաչում են նրան: Նկարը յուրաօրինակ է նրանով, որ մարդկանց կերպարները պատկերված են դատարկ մութ փոնի վրա, իսկ սեղանի ծայրին դրված ուտելիքով զմաբյուղը կարծես թե ուր որ է ընկնելու է: Ինչպես նաև կա մի շատ տարօրինակ շողք, որը ձկան ուրվագծեր է հիշեցնում, որը կարող է մատնանշել քրիստոնյաների համար պարտադրի համարվող լռության երդմանը:


10. «Երիտասարդ Մոցարտի դիմանկարը».  մասոնական նշաններ


Նույնիսկ արվեստի ստեղծագործությունները չեն անցել մասոնության կողքով: Ձեռքերը թաքցնող մարդկանց դիմանկարները կարող են նշանակել իրենց գործին հավատարիմ լինելու փաստը կամ հիերարխիայի աստիճանը: Որպես օրինակ կարող է ծառայել Մոցարտի դիմանկարը, որը նկարել է Անտոնիո Լորենցոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել