Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, և իր և իր ժողովրդի անունից մաղթել  քաջառողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք:

«Ձեր հմուտ ղեկավարության և հեռատես քաղաքականության շնորհիվ, Ադրբեջանի շարունակական ամրապնդումն ու աճող հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ մեզ համար մեծ ուրախության և հպարտության աղբյուր են։

Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացը ավարտվի կայուն համաձայնագրով: Ես վստահ եմ, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կնպաստեն ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել