Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է և հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացածների ինքնությունը։

Դեպքի վայրում «Nissan»-ի վարորդը ասում էր, որ եթե իրենք ամրակապված չլինեին, հնարավոր է վթարը ծանր հետևանք ունենար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել