Այս օրը ինչպես բոլոր պետությունների համար, մեզ համար առավել ևս մեծ նշանակություն ունի: Բոլորիս կյանքում, մեր կայացման ու մտածելակերպի, հիմքային ունակությունների ու մեր էության դրսևորման մեջ մեծ ներդրում ունեն մեր ուսուցիչները:
Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, ինքս մեծացել եմ մանկավարժների ընտանիքում և ցանկանում եմ բոլորին իրենց աշխատանքում և առօրյա կյանքում հաջողություններ, առողջություն ու մանկավարժին հատուկ իմաստուն համբերություն. վաղվա մեր օրը, մեր հասարակությունը նախ և առաջ կախված է մեր ուսուցիչների ոչ միայն տված գիտելիքներից, այլ նաև սեփական օրինակով և դաստիրակությամբ մեր ապագա սերնդի բարոյական կերպարի ձևավորումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել