Tert.am-ը գրում է.

Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը Ռուսաստանի դեմ հնարավոր կանխարգելիչ հարվածների մասին համարում ենք ծայրահեղ անպատասխանատու քայլ, որը ցույց է տալիս դաշինքի պատրաստակամությունը շարունակել սրացումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք դա համարում ենք ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերը խաթարելու միտումնավոր փորձ: Նման հայտարարություններ անողները պետք է գիտակցեն բխող ռիսկերը և հնարավոր հետևանքները, այդ թվում՝ դաշինքի անդամների համար:

ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր իրական նպատակներն ու մտադրությունները։ Այդուհանդերձ, դաշինքի ղեկավարության խիղճը թույլ է տալիս Ռուսաստանին մեղադրելու «ռազմատենչ միջուկային հռետորաբանության», սպառնալիքի և տխրահռչակ հիբրիդային հարձակումների համար՝ առանց մեր մասնակցության վերաբերյալ որևէ ապացույցի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել