Այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատել էին ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ըստ նախնական տեղեկությունների, պարեկային ծառայության աշխատակիցը ինքնասպանություն է գործել։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) հատկանիշներով: Կատարվում են անհրաժեշտ վարութային գործողություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



