Tert.am-ը գրում է.

Երևանում` կյանքին սպառնացող օդի աղտոտվածության մակարդակն աննախադեպ բարձր է՝ հասնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Զարաֆայնի խոսքով՝ քաղաքում PM2.5, որը չափում է մասնիկային նյութի կոնցենտրացիան, երեք շաբաթ է, ինչ հասել է  վերին շեմին:

Բնապահպանը նշում է՝  օդի աղտոտվածության մակարդակի մասին տվյալներ կարելի է գտնել https://www.iqair.com/armenia/yerevan միջազգային կայքում, որն ամեն օր հայաստանյան համապատասխան գերատեսչություններին ու տարբեր կազմակերպություններին թարմ տվյալներ է ներկայացնում՝ մեր երկրում օդի աղտոտվածության վերաբերյալ:

Զաֆարյանն իր մտահոգությունն է հայտնում՝ ասելով. «Վերջին երեք շաբաթների ընթացքում միաջազգային այդ կայքը նախազգուշացում է տվել կարմիր գույնով, որ Երևանի օդի աղտոտվածության մակարդակը՝ մարդկանց առողջության համար շատ վտանգավոր է: Բայց համապատասխան կառույցներն անտեսել են ներկայացված տվյալներն ու մեր քաղաքացիներին որևէ կերպ չեն զգուշացրել դրա մասին»:

Բնապահպանի դիտարկմամբ՝ այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու Առողջապահության նախարարությունը, որը, չգիտես ինչու, ըստ Զարաֆյանի, ոչինչ չի անում. «Ես, չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունն ինչպես է պատկերացնում իր պրոֆիլակտիկ աշխատանքը, բայց իրենց պարտավորությունն է մեր քաղաքացիներին իրազեկել, թե ինչպես վարվեն այս օրերին: Չկան որևէ նախազգուշացնող հայտարարություններ ու ցուցումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել