Հարց`
Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, 2 տարի է, ինչ ամուսնացած եմ, սակայն վերջին կես տարվա ընթացքում սեռական հարաբերության ժամանակ ցավեր եմ ունենում՝ հատկապես որոշակի դիրքերում: Արդյո՞ք պետք է դիմել բժշկին:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:
Բարև Ձեզ: Սեռական հարաբերության ժամանակ ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներով, օրինակ՝ էնդոմետրիոզ հիվանդության առկայության պարագայում, վզիկի էրոզիայի, հեշտոցի և վզիկի բորբոքման դեպքում (էկզո-էնդոցերվիցիտ), կիստայի, հեշտոցի չորության (հիմնականում էստրոգենհորմոնի պակասի) պատճառով, կարող է պայմանավորված լինել հոգեհուզական ֆոնով և այլն:
Բժշկական խորհրդատվության այցելելը և, ընդհանրապես, այս խնդրին ուշադրություն դարձնելը կարևոր է՝ ապագայում հիվանդությունից և տարբեր բարդություններից խուսափելու համար: