Tert.am-ը գրում է.
Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը:
«Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։
Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։
Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։
Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



