Այսօր ժամը 12:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում, հաղորդում է shamshyan.com-ը:

Բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Գոռ Ե․-ի վարած «Toyota» մակնիշի և 75-ամյա Համլետ Գ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել