168.am-ը գրում է․

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պետք է «անհապաղ» տեղեկացնի վերահսկող մարմնին իր հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների կարգավիճակի մասին:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փակ դռների հետևում կայացած հանդիպմանը ներկա դիվանագետներին։

Բանաձևի նպատակն է թարմացնել և ճշգրտել ԱԷՄԳ-ի մանդատը Իրանի միջուկային ծրագրի ասպեկտների վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու համար, սակայն բանաձևում նաև նշվում է, որ Իրանը պետք է արագ ԱԷՄԳ-ին տրամադրի պատասխաններ և միջուկային օբյեկտների հասանելիություն: 

Հունիսին Իսրայելի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտին ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի երեք խոշոր միջուկային օբյեկտները՝ հայտարարելով, որ հարվածների արդյունքում ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել