Ադրբեջանում ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի` Սաբիրաբադի մարզադաշտում նախընտրական հանդիպման ժամանակ սադրանք է տեղի ունեցել: Մի խումբ մարդիկ աղմուկ աղաղակ բարձրացնելով և վիրավորական արտահայտություններ հբչեցնելով փորձել են հարձակվել մարզադաշտի վրա: Ոստիկանության ուժերը ոչ միայն չեն խոչնդոտել ապօրինի գործունեությունը, այլև, միավորվելով սադրիչների հետ, ծեծի են ենթարկել հանդիպման մասնակիցներին ու լրագրողներին: Երիտասարդները շղթա են կազմել և ապահովել իրենց լիդերների անվտանգությունը: Սադրիչների խումբը մարզադաշտ էր մուտք գործել ոստիկանների անմիջական աջակցությամբ: Նրանք վանկարկում էին վիրավորական արտահայտություններ ընդդիմադիրների հասցեին և պրոալիևյան հայտաիարություններ էին անում: Ընդդիմության լիդերներն արդեն հայտարարել են, որ սադրանքը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200686930044921
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել