
Էրիխ Մարիա Ռեմարկ, հայտնի գերմանացի գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։
Երջանկություն
- Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
- Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
- Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:
- - Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:
- Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է: - Երջանկության մասին կարելի է խոսել միայն 5 րոպե, ոչ ավել: Պատմելու շատ բան էլ չկա` ես երջանիկ եմ և վերջ: Իսկ դժբախտ մարդիկ իրենց դժբախտության մասին կարող են խոսել ժամերով:
- Ամենալավ քաղաքը այն քաղաքն է, որտեղ մարդը երջանիկ է:
Սեր
- Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
- Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:
- Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…
- Ոչ ոք չի կարող այնքան օտար դառնալ, քան նա, ում նախկինում մենք սիրել ենք:
- Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ՝ մի քանի տարեթիվ, պատահական անուն…
- Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:
- Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…
- Սերը տանել չի կարողանում բացատրությունները, նրան արարքներ են հարկավոր
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ: Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք:
Մարդ
- Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
- Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:
- Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…
Կանայք
- Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
- Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:
- Կանանց երբեք պետք չի ինչ-որ բան բացատրել, բրանց հետ պետք է գործել:
- Կինը, ով պատկանում է ուրիշին, հինգ անգամ ավելի ցանկալի է, քան նա, ում կարելի է հասնել, տարօրինակ է...
Կյանք
- Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:
- Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
- Կինը սիրուց խելացի է դառնում, իսկ տղամարդիկ կորցնում են գլուխները
- Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է:
- Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…
- Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենադժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
- Իսկ խնայողությունն ինչի՞ համար է... Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
- Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
- Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:
- Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
- Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…
- Մոռանալ: Մի տես, թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
Հետաքրքիր փաստեր Ռեմարկի կյանքից
- Ռեմարկի իսկական անունը Էրիխ Պաուլ Ռեմարկ է: Նա անումը փոխել է մոր մահից հետո` 1918 թվականին:
- Ռեմարկը այնքան էր ամչում իր առաջին հրատարակչության համար («Երազների դասականը), որ ինքն ամբողջությամբ գնեց բոլոր գրքերը
- «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպը Ռեմարկը գրել է 6 շաբաթվա ընթացքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել