Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Բոլոր ընտրատեղամասերը բաց էին ժամը 08։00-ից մինչև 20։00։
Այս պահին արդեն բոլոր՝ թվով 47 ընտրատեղամասերը փակվել են։ Քիչ անց կմեկնարկի ձայների հաշվարկը։

20:00-ի դրությամբ` ընտրությանը մասնակցել է Վաղարշապատի 31.547 ընտրող։

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել