Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ պետական աջակցությամբ՝ 16 կամ 21 միլիոն դրամ վարկային միջոցներով առանձնատների կառուցում ծրագրով Բերքաբերում հաստատվել է 101 առանձնատան կառուցում, որից արդեն կառուցվել-ավարտվել է 15-ը, բնակելի վիճակում է 5-ը, իսկ նորակառույց տներից մեկում արդեն փաստացի բնակվում են։ Բայց ծրագրով կառուցված տների մեծ մասը դատարկ է, քանի որ, ինչպես Բերքաբերի բնակիչները մեզ հայտնեցին, այդ տներից 15-20-ը պատկանում է ոչ թե բերքաբերցիներին, այլ՝ Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչներին։
Նման իրականություն կա նաեւ մյուս համայնքներում։ Օրինակ, Իջեւան համայնքի Սարիգյուղում այդ ծրագրով կառուցված առանձնատներից 5-ի տանտերերը երեւանցիներ են։ Նրանց սարիգյուղցիները չեն էլ ճանաչում։ Կիրանցում էլ կան նման տներ՝ 7 տների մասին կիրանցեցիներն ասում են՝ «բանկիրների տուն», որոնք պատկանում են վերոհիշյալ ծրագրում ընդգրկված բանկերի աշխատակիցներին։ Օտար կառուցապատողներ կան նաեւ Կողբում, Ոսկեպարում, Տավուշի այլ գյուղերում։ Սահմանամերձ գյուղերում փաստացի չբնակվող անձինք, փաստորեն, պետական բյուջեից ստացած աջակցությամբ ամառանոցներ են կառուցել մարզերում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/65378007a9b39730d9def52f5754529e
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել