Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակում բախվել են 44-ամյա Արման Հ․-ի վարած, թիվ 14 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և 54-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել