ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն։
Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում.  հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել