1. Ստեղծագործական միջավայր
Եթե ընկերուհիդ ստեղծագործ անհատ է, դա կարող է քո օգտին ծառայել: Կապ չունի, թե ինչ հետաքրքրություն ունի` խոհարարություն, նկարչություն, թե ասեղնագործություն. ստեղծագործական մթնոլորտը տրամադրում է սեքսին:
2. Զսպվածություն
Եթե կինը, ում հետ հանդիպում ես, նման չի մեկին, ով խրախուսում է պատահական կապերը, ապա շանս ունես, որ հենց դու կլինես այդ միակը:
3. Երկար բաժանում
Երկարատև հարաբերությունները հիանալի սեռական կյանքի նախապայման են: Դա հատկապես արդիական է, երբ միմյանցից հեռու եք լինում մի քանի օր կամ շաբաթ:
4. Էրոտիկ ֆիլմ
Աղջիկների մեծ մասին պոռնոֆիլմերը դուր չեն գալիս, բայց Բրեդ Պիտի կամ Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ էրոտիկ տեսարանը հենց այն է, ինչ քեզ պետք է:
5. Խնջույք
Պարերը շատ սեքսուալ են: Ռիթմիկ շարժումների մեջ ինչ-որ բնազդային բան կա: Ավելացրու ոգելից խմիչք, և արդյունքը պատրաստ է:
6. 14-րդ օրը...
Կանայք չափազանց գրգռված են լինում օվուլյացիայի ժամանակ: Այնպես որ եթե դաշտանից անցել է մոտ երկու շաբաթ, ապա հիանալի պահ է սեքսի համար: Միայն թե զգուշացիր, քանի որ օվուլյացիան հիանալի ժամանակ է հղիանալու համար:
7. Խանդ
Երբ ընկերուհիդ նկատում է, որ ուրիշ աղջիկ ուշադրություն է դարձրել քեզ, ապա նա կցանկանա հիշեցնել քեզ, թե ով է գլխավորը քո կյանքում:
8. Սթրես
Անհանգիստ վիճակ, գլխացավ... Սեքսը լավագույն միջոցն է սթափվելու և լիցքաթափվելու համար:
9. Տոներ և հաճելի իրադարձություններ
Երջանկության մեծ չափաբաժինը, օրինակ նոր աշխատանքը, հղիությունը կամ այլ հաջողությունը կարող են տրամադրել կնոջը սեքսի:
10. Վեճից հետո
Բարիշացնող սեքսն առասպել չէ: Վեճը տաքացնում է ձեզ, արյունը սկսում է եռալ երակներում, սիրտը սկսում է արագ աշխատել: Հանգստանալու համար սեքսը լավագույն միջոցն է: