Երեւանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեզ հետ զրույցում նշեցին՝ շուրջ 600 միլիոն դրամ: Նաեւ հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք` նոր ճյուղերով, նոր լույսերով: Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռեւս չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել, եւ վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/05e6e5ffc29d7ddd4cdb01754a5dc98c
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել