Նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, թիվ 18 հասցեի դիմաց, 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր վարած iCAR մակնիշի էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել