Շարունակելով մեջբերել Կոնֆուցիոսի՝ մեզնից 2570 տարի առաջ հայտնած մտքերն ու մտորումները՝ Աննան ֆիքսել է.«Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը կամաչեր, եթե իր խոսքերը չհամընկնեին իր արարքների հետ»»:

Աննան Կոնֆուցիոսի հայտնած մտքերի հետ պետք է շատ զգույշ վարվի. դրանք ի ցույց են դնում Նիկոլի խաբեբա էությունը, ևս մեկ անգամ համոզում, որ Նիկոլը զուրկ է բարոյաէթիկական որևիցե հատկանիշից:

Հարց՝ իսկ  Նիկոլը, առհասարակ, ամոթ ունի՞, կամ նրա հայտարարությունների քանի՞ տոկոսն է իրականություն դարձել: Այդ հիմա է, որ Նիկոլը սովորել է իր խոսքերի ու հայտարարութունների միջև բալանսը պահել: Իսկ սովորել է, քանի որ ստիպված է եղել դա անել. Թուրքերն ու մյուսները Նիկոլի ականջները կկտրեն, եթե մի միլիմետր շեղվի ու թշնամիներին խոստացածը չանի, իսկ թե ինչ էր նա ասենք 2021-ին սեփական ժողովրդին խոստացել, ոչ մեկի տանձին չէ:

Խոստանում էր պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման, Շուշիի ու Հադրութի համար, բայց արեց հակառակը: Խոստանում էր թոշակները դարձնել սպառողական նվազագույն զամբյուղի չափ, բայց տարիներ ի վեր մի լումա անգամ չի բարձրացրել, իսկ զամբյուղն էլ այնքան է թանկացել, որ դժվար էր մի քանի տարի առաջ պատկերացնել: Այսինքն՝  չկա մի բան, որը Նիիոլը հանրությանը խոստացել է ու կյանքի է կոչել: Հիմա ի՞նչ, ամաչո՞ւմ է:

Ոչ միայն չի ամաչում, այլև հպարտանում ու հոխորտում է՝ Արցախի կորուստն էլ, սոցիալական անլուծելի խնդիրներն էլ նախկինների վզին փաթաթելով: Ցավոք, հանրության մի մասն էլ լսում է Նիկոլին ու ամոթանք տալու փոխարեն գլխով տմբտմբացնում՝  չհասկանոլով, որ Նիկոլն իրենց երեխաների ապագան է գողանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել