ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ոչ միայն պարզել են դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերել են կասկածյալներին։
Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Բագրատունյաց պողոտա 44/2 հասցեում գործող «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈւՆ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ին պատկանող սգո սրահից գողության փորձ են կատարել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Բուփաթի Ռաջենդրանն ու 29-ամյա Սիվագանեշ Ռաջենդրանը։
Վերջիններիս Շենգավիթի ոստիկանները հայտնաբերում են Ջանիբեկյան փողոցում և գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրանց ձերբակալում և տեղափում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ձերբակալության պահին նրանք եղել են Ս. Ռաջենդրանի կողմից շահագործվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստերի ճնշման տակ Բ. Ռաջենդրանը խոստովանում է, որ գողության փորձը իրենք կատարել են հոկտեմբերի 27-ին և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են սգո սրահի ապակիները գողություն անելու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով դուրս են եկել այնտեղից և նշված «Nissan»-ով հեռացել։
Նշված անձինք ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/04/1294143
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



