«Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։ Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»,- ասել է Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում։