Այսօր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնում տոնակատարվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։ Մեր 132-րդ Հայրապետ Գարեգին Վեհափառից ավելի երկար գահակալել են միայն 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝
1) 27 տարի - Տ.Դավիթ Երկրորդը՝ մեր 45-րդ Հայրապետը
2) 27 տարի - Տ.Սարգիս Առաջինը՝ մեր 58-րդ Հայրապեսը
3) 30 տարի - Տ.Մովսես Երկրորդը՝ մեր 24-րդ Հայրապետը
4) 31 տարի - Տ.Հովհաննես Հինգերորդը՝ մեր 50-րդ Հայրապետը
5) 31 տարի - Տ.Սարգիս Երրորդը՝ մեր 93-րդ Հայրապետը
6) 39 տարի - Տ.Պետրոս Առաջինը՝ մեր 59-րդ Հայրապետը
7) 39 տարի - Տ.Գրիգոր Երկրորդը՝ մեր 61-րդ Հայրապետը
8] 39 տարի - Տ.Դավիթ Չորրորդը՝ մեր 100-րդ Հայրապետը
9) 39 տարի - Տ.Վազգեն Առաջինը՝ մեր 130-րդ Հայրապետը
10) 46 տարի - Տ.Կոնստանդին Առաջինը՝ մեր 69-րդ Հայրապետը
11) 52 տարի - Սբ.Սահակ Առաջինը՝ մեր 10-րդ Հայրապետը
12) 53 տարի - Տ.Գրիգոր Երրորդը՝ մեր 63-րդ Հայրապետը։
Ամենայն Հայոց Հայրապետին մաղթենք երկար օրեր՝ ըստ հայտնի շարականի.
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տէ՛ր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid02ngso6rzJnkcrDadaodGQ48cJ2wuD4Vj15jHee551ZZgLtKL4vAAuvk7eFcY2KrsPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել