ՔՊ-ական Հակոբյան Հասոն եկեղեցուն մեղադրել է «խաղաղությունը չօրհնելու» համար՝ նկատի ունենալով, որ այն դեմ է հանդես գալիս Նիկոլի ջանքերին՝ Հայաստանը «Արևմտյանն Արդբեջանի» վերածելու: Ավելին՝ նա պնդել է, թե որոշ հոգևորականներ հայտնվել են Կաթողիկոսի թիրախում, քանի որ հակառակ նրա օրհնել են խաղաղությունը: «Չ՞ի կարելի օրհնել խաղաղույունը, պետք է միայն պատերա՞զմն օրհնել, ո՞ղբն օրհնել, «Հայաստան» դաշինքի քարոզարշա՞վն օրհնել, Սերժ Սարգսյանի՞ն օրհնել, թալանն օրհնել»,-մասնավորապես՝ տվայտվել է Հասոն ԶԼՄ-ներից մեկի եթերում:

Հասոն իր այս հայտարարությամբ ուղղակիորեն ի ցույց է դրել այն ճշմարտությունը, որ եկեղեցու դեմ սանձազերված այս ողջ հալածանքը պայմանավորված է հետևյալով՝ Նիկոլի թուրքական մուղամին հավան չլինելու, Ալլահշուքյուրին «ոչ» ասելու, ինչպես նաև գերեզմանային խաղաղության դեմ հանդես գալու: Պատճառներից մեկն էլ թերևս Նիկոլի խանդն է. ընդդիմության հանդեպ եկեղեցու ջերմ վերաբերմունքը նախանձ ու խանդ է առաջացրել Նիկոլի մոտ՝ ստիպելով նրան չարանալ այնքան, որ եկեղեցու դեմ «սուր ճոճելը» դարձել է սովորական բան: Ա՛յ եթե Կաթողիկոսը ողջուներ Ալլահշուքյուրի նպատակներն ու դրանց իրագորմանը նպաստեր, համբուրեր Նիկոլի ճակատն ու օբյեկտիվ դիրքերից ՔՊ-ին չքննադատեր, հասոներն այսօր բոլորովին այլ հայտարարություներ կանեին՝ եկեղեցու ներսում ոևիցե խնդիր չտեսնելով, բոլոր հոգևորականներին սրբացնելով:

Նմանօրինակ ինքնախոստովանությունները չափազանց կարևոր են ու գնահատելի՝ հատկապես հաշվի առնելով այն իշխանական կեղծ քարոզը, թե եկեղեցու դեմ ընթացող պրոցեսները չեն կրում քաղաքական բնույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել