Lurer.com-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը երկարատև բնույթ կկրի։

«Վերջերս հաջողվել է մի քանի ձգձգված հակամարտությունների հետ կապված լուծումների հասնել, մեծ հույս ունեմ` երկարաժամկետ… Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», – հայտարարել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական անվտանգության հարցերով երրորդ միջազգային համաժողովում։

Նա խոսքով` մյուս թեժ կետերում հույսի նշույլ չկա։

Համաժողովն անցկացվում է Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-29-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել