Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը։ Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է այդպես անում։ Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չի կարողանում։ Որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում։
Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։ Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։
Կարող է և չափազանցնում եմ, բայց Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։
Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid027xrXNi1xJYP32m6BGCCqPCWypVnwZkgbnb4ZH9735oCB6J84Himkes2AMdPSkxebl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



