Ժամանակ չեմ ունենում, որ մանրամասն գրեմ, լուսանկարները հրապարակեմ, բայց ամենակարևորը գոնե երկու բառով պիտի ասեմ. Արցախում հող հանձնելու մասին ցանկացած խոսակցություն այսօր ընկալվում է նույնիսկ ոչ թե որպես անախրոնիզմ, այլ մեր հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող, ինչ-որ զուգահեռ տիեզերքի իրականություն...
Ասենք՝ ոնց որ գաս մտնես բազմազավակ ստաժավոր ընտանիք ու ասես. «Ի՞նչ եք որոշել, կարո՞ղ ա չայլդֆրի ուղին ընտրեք», այն պարագայում, երբ արդեն տասնհինգ տարի առաջ ընտրած-պրծած-ծնած-մեծացրած է ամեն ինչ։
Ահագին գյուղատնտեսական տեխնիկա է բերվել. կոմբայններ, տրակտորներ, Կովսականում հիվանդանոցն է կապիտալ վերանորոգվել, մանկապարտեզ է կառուցվել, դե էլ չասեմ, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ է կառուցվելու և այլն, և այլն։
Ի դեպ, նշեմ, որ այս պահին ամենաթույլ տեղը, երևի թե, ճանապարհների հարցն է (Բերձորից հարավ ու ընդհանրապես Արցախի հարավի ճանապարհները, նաև՝ Քարվաճառ-Բերձոր ճանապարհն ահագին հարցեր կլուծեր), բայց ցանկացած դեպքում այդ «վայ, բա որ թաքուն հողերը հանձնեն»-ը չկա և ոչ մի մակարդակում. գյուղացուց մինչև նախագահ։
Այս պայմաններում Երևանում ինչ-որ գործիչների «մի քիչ հող հանձնենք, որ մեր բարի կամքը ցույց տանք»-ի տիպի հայտարարությունները միանշանակորեն ընդունվում են որպես տենդով տառապողի զառանցանք։