Հարցը BlogNews.am-ի խմբագրություն  է ուղարկել մեր 16-ամյա ընթերցողուհին:

Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանաք հոգեբանի կարծիք լսել, կարող եք գրել  Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջին:


Հարց

Ծնողներս ինձ չեն վստահում, ախր չվստահելու առիթ չեմ տվել, ամեն ինչ իրանց ուզածով եմ անում, բոլոր ընկերուհիներիս ու ընկերներիս գիտեն, գիտեն երբ ու ուր եմ գնում, բայց էլի նույնը...ամեն անգամ մի ժամով մի տեղ գնամ 100 անգամ զանգում են, հարցնում ում հետ եմ, երբ կգամ, չուշանամ հանկարծ: նայում եմ կողքս էլ ոչ մեկին էտքան շատ չեն զանգում, իսկ ինձ ամեն քալյս հսկողության տակ են պահում: Հոգնել եմ արդեն, ախր ես էլ անձնական կյանք պիտի ունենամ, վախենում եմ պատկերացնել, որ հանկարծ մի տղայի հետ շփվեմ ինչ կանեն: Բայց ոչ մի անգամ առիթ չեմ տվել, որ ինձ էտ աստիճանի հսկեն...

Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Խանամիրյանը

Կարդալով նամակը, հասկանում եմ, որ պատանի աղջիկը նեղվում է ծնողների չափազանց ներգրավվածությունից իր կյանքի մեջ: Հասկանալի է, որ հեղինակը այն տարիքում է, երբ պահանջ ունի ազատության, ծնողներից առանձին լինելու, ինքնուրույն կյանքի քայլեր անելու: Ծնողների զանգերն ու հարցերն ընկալվում են որպես հսկողություն, անվստահության ակտ, թեև այդ վարքը ծնողական դիրքից ելնելով, կարելի է մեկնաբանել որպես հոգատարություն, ուշադրություն, անհանգստություն: Կարծում եմ նամակի հեղինակը, պետք է կիսվի իր մտահոգություններով ծնողների հետ, ոչ թե բողոքի, կամ բունտի ձևով, այլ, ուղղակի, ասելով իր զգացմունքներն ու ապրումները նման "ուշադրության" դեպքում: Կարելի է ծնողների հետ գալ որոշակի պայմանավորվածության, օրինակ, որ ինքը կզանգի 2 ժամը մեկ, կամ քննարկել այլ տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմի համար էլ: Իրականում, պետք է գալ փոխզիջման, այսինքն, երկու կողմն էլ պետք է պատրաստ լինեն որոշակի զիջումների գնան իրենց վարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել