Շրջապատը դեռ անհատներից կազմված հասարակություն չէ, այլ այն ինչ տեսնում ես քո շուրջը:
Իմ շրջապատում ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ ինձ շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնց շրջապատում ես չկամ:
Ինձ միայն թվում է, որ շուրջս այնպիսի մարդիկ են, որոնց կարող եմ լիովին վստահել և հավատալ, դա պարզապես սին պատրանք է, կամ գուցե ճղճին հուսահատությունը ոտնակոխ անելու բացառիկ միջոց: Քանի դեռ աշխարհում կա շահը, դավաճանությունը, երեսը դիմակի տակ քողարկելու հիանալի հմտությունը` սուրբը կպղծի, իմաստունը կստի և կչարախոսի, հավատացյալը կդառնա բանսարկու, իսկ Աստծո տաճարի առաջ ծնկաչոք եղած խաչակիրը աղոթք մրմնջալուց կանիծի: Եվ քանի կան այս արատները, որոնք մարդիկ են ծնում միմյանց դեմ, չես կարող ընկեր կարգել նրան, ով քեզ ավելի մոտ է գտնվում, քանզի առաջին իսկ հնարավորության դեպքում նա ավելի շուտ կցատկի վրադ, քան դու կհասցնես գլուխդ բարձարցնել:
Ցավոք մենք չենք ընտրում մեզ շրջապատող մարդկանց, նրանք են անկոչ հյուրի պես մեր կյանք սողոսկում, ինչպես չենք կարող ընտրել մեր ընկերներին, քանի որ նրանց ճակատագիրն է ընտրում: մենք մեղավոր չենք, որ մեր ընկերները մեզ լքում են, քանի որ նրանց մենք չենք ընտրել: Ինձ մտահոգում է այն, որ ես ստիպված ապրում եմ այնպես, ինչպես կամենում է, կամ ավելի ճիշտ ինչպես հարկ է գտնում իմ շրջապատը: Ռոբոտացված հասարակություն ենք ծնում արդեն իսկ ծրագրավորված աշխարհում: Ես պարզապես չեմ կարող ոտաբոբիկ քայլել, քանի որ իմ շրջապատում կան մարդիկ, որոնք իմ ճանապարհին ասեղներ կշարեն, ես չեմ կարող գլուխս վեր չբարձրացնեմ վերևներում գտնվողներին ցածրից նայելու համար, և պետք է գլուխս ցած իջեցնեմ՝ ինձնից ցածրում գտնվողներին վերևից նայելու համար: Սա է մեր մարդկային հատկությունը, կամ ավելի ճիշտ մեր անմարդկային հատկությունը, սա է թելադրում կյանքը, յուրաքանչյուրը պետք զբաղեցնի իր աթոռը, իր եռոտանի, իր փայտե, ճռռացող, աննստատեղ, ադամանդակուռ աթոռը, և մեր կողմից հիմարություն կլինի բազմել ուրիշի աթոռին; Ես չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ, քանզի քո իսկ շրջապատն է քեզ թելադրում , թե ինչպես ապրես, որն է «ճիշտը» և որը «սխալը»:

Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2012/12/blog-post_6227.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել