Ընթացիկ քաղաքական գործթընացներին հետեւելու լավագույն դիտակետը՝ պատմաբանի դիտակետն է: Մեծ հաշվով պատմագիոտթունն այլ բան չի, քան անցյալին վերաբերվող քաղաքագիտություն (իհարկե պարզեցված եմ ասում): Բայց պատմագետի հայացքն օգնում է անհրաժեշտ հեռավորություն ձեռք բերել, վերացարկվել ավելորդ կրքոտ ներգրավվածությունից, որսալ տրամաբանությունը եւ կապերը, այլ ոչ թե կենտրոնանալն անձնական եւ հոգեբանական երանգների վրա, ոչ թե անուններ տեսնել, այլ իքս, իգրեք, զեթ իրենց փոխհարաբերություններով: Բայցի այդ պատմագետի հայացքը թույլ է տալիս քննադատորեն վերաբերվել ցանկացած աղբյուրին, վկային, փաստին, քանի որ գիտի, որ առանց մենկաբանամն եւ վերլուծման չկան փաստեր, առանց մոտիվացիաների՝ վկայություններ, առանց՝ կապերի իրադարձություններ, ու նաեւ, որ օրինաչափությունն ու պատահականությունը մոտավորապես հավասարակշռվում են: Նույն խաղն է մարդկության ողջ պատմության մեջ, եւ մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինը: Անհատը շատ թույլ ուժ է պատմության տեսակետից, նույնիսկ՝ խումբն ու առանձին հասարակությունը գերեզանցապես անզոր են: Անհատի տեսակետից, եթե նա ներգրավված է հասարակական գործըթնացի էական է ոչ թե հաջողությունը կամ ձախողումը, որոնք մեծ հաշվով իր կամքից անկախ են, այլ լայն իմաստով բարոյականությունը՝ ճիշտ դիրք բռնելը, չհանձնվելը, ինքնավերահսկումը, հոգեբանական ծայրահեղություններին տուրք չտալը, չարբենալը հաջողումից, ոչ էլ հուսհատվելը ձախողումից: Ապագան մեր անունները կմոռանա, բայց եթե դրոշն ամուր է խրված, ու ճիշտ տեղում է՝ դրոշի տեղը կհիշվի: Մարդուց դրոշն է մնում, ոչ թե մարդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202168763724814?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել