24news.am-ը գրում է․

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է ժամը 23։00-ի դրությամբ առկա տվյալները․

«Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել է շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:

Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել