Tert.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է իր նոր՝ «Հվասոն-20» միջմայրցամաքային հրթիռը։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրթիռի հեռահարությունը թույլ է տալիս հարվածել ԱՄՆ-ում գտնվող թիրախներին: «Հվասոն-20»-ից բացի, ԿԺԴՀ բանակը շքերթին ներկայացրել է նաև այլ առաջադեմ զենքեր, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռներ։
Իր ելույթում Կիմ Չեն Ընը խոսել է «հերոսական մարտական ոգու» և «հաղթանակի» մասին, որը, ենթադրաբար, հյուսիսկորեական զորքերը ձեռք են բերել «արտասահմանյան մարտադաշտերում՝ միջազգային արդարադատության և իրական խաղաղության անունից»։ Մեկուսացված և պատժամիջոցների տակ գտնվող Հյուսիսային Կորեան վերջին անգամ նման մեծածավալ ռազմական շքերթ անցկացրել է 2023 թվականին՝ նշելով ԿԺԴՀ-ի հիմնադրման 75-ամյակը։