Երեկ Միացյալ Երիտասարդական լիգան հրապարակեց հայ աղանդավոր աստղերի անուններն ամփոփող մի ցանկ որտեղ ներառված մարդկանց աղանդավոր լինելու մասին անկեղծ ասած որևէ մեկս էլ նվազագույն կասկած չունենք: Կան և փաստեր և իրենք կամա կամ ակամա իրենց աղանդավոր լինելու հանգամանքը բացահայտել են այլևայլ առիթներով, ասնեք օրինակ Փոփ հանրագիտարանի համապատասխան թեմատիկ հաղորդման ժամանակ և այլն: Հիմա անահսկանալի է, թե ինչու նրանցից ոմանք չքմեղանքի համար փորձում են ժխտել այն ինչ կար իրականում: Եվ ինչ իրավունքով են սկսել սպառնալիքի լեզվով խոսել մի կառույցի հետ, որն իրապես ունի այդ փաստերը: Մհերի համար, օրինակ աղանդավոր լինելը նույնիսկ պատիվ է և նյութական հավելյալ եկամուտների ու բեմեր շահելու միջոց և իր իսկ խոսքերով ասած «կակ մինիմում տւոպիծա պիտի լինես, որ մերժես օգնությունը»: Հիմա ինչն է խանգարում մարդկանց ասել, թե իրենք ովքեր են կրոնական հայացքներով: Միթե իրենք ավելին են քան Լֆիկին աստվածացնող աղանդավոր կինը կամ գուցե եկամուտներն են սկսել նվազե:



