Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ տղայի ինքնավնասման դեպքով վարույթ է նախաձեռնվել։ «Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված։ Նյութերը ստացվել են մեզ մոտ, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասներ չկան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ Երկու օր է՝ մենք փորձում ենք պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թմրանյութի թեմայով Սարուխանյանն ինքն էր սկանդալների կենտրոնում հայտնվել։
Գյումրու ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար, քանի որ լուրեր կային, որ նա թմրանյութ գործածած վիճակում վեճ է հրահրել։ Ձերբակալվել էին Սարուխանյանի բարեկամը եւ ավագանու ՔՊ անդամ։ Այն ժամանակ Սարուխանյանը ստիպված եղավ հրապարակել թեստի պատասխանը, որը, ըստ փաստաթղթի, բացասական էր եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել