Ըստ իս, Երկիր մոլորակի վրա չկա որևէ իդեալական պետություն, բոլորն էլ ունեն բազմաթիվ թերություններ: Հայաստանը նույնպես իդեալական չէ, նույնիսկ իդեալական լինելուց շա՜տ հեռու է:

Կցանկանամ ստեղծել իմ իդեալական պետությունը, սակայն չեմ ցանկանա լինել պետության նախագահ: Իմ պատկերացմամբ իդեալական պետությունում պետք է լինի իրական ընդդիմություն, այլ ոչ թե արհեստական, ինչպիսին որ կա հայստանում:

Չեմ ասի, որ իդեալական պետությում չպետք է լինեն հարուստներ և աղքատներ, քանի որ հարուստը հարուստ է միայն աղքատի կողքին և ճիշտ հակառակը:
Իմ պետությունը չի լինի ժողովրդավարական, քանի որ, ըստ իս ժողովուրդը դեռևս ունակ չէ ընտրելու այնպիսի նախագահի, ով հասարակության համար օգտակար գործեր կանի: Եթե մի պետությունում ժողովուրդը 5000 դրամով վաճառում է իր ձայնը, ապա ինչպես կարելի է ճիշտ համարել այդ երկրում ժողովրդավարության առկայությունը: Չեմ կարող ասել, թե ժողովրդավարության փոխարեն կառավարման ինչ ձև կընտրեմ պետությանս համար, միգուցե ինքս ստեղծեմ նորը:
Եթե ես կերտեմ իմ պետությունը, ապա երբեք չեմ ցանականա այն նմանացնել որևէ եվրոպական երկրի, փոխարենը կցանկանամ կերտել իմ անհատականը, որպեսզի ապագայում այլ երկրները եվրոպայի փոխարեն ձգտեն նմանվել իմ կերտածին:
Չնայած Հայաստանի որոշ թերություններին, ես հիմա էլ չեմ դժգոհում իմ պետությունից և երբեք չեմ արտագաղթի, քանի որ հայ եմ, ծնվել եմ Հայաստանում և մահանալու եմ Հայաստանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել