Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։
Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։
Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TTaguhi/posts/pfbid0NtSu83Rzt4ZbHL42dCeTBZSRf3C9NFpPTMxhU6pJ4BvsPvRhkRWMq68R6HPv6emtl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



