Ժողովուրդ, սա վերջն ա: Չեմ ալարել ու արագ թարգմանել եմ, որ գոնե մի քիչ պոզիտիվ լինի էսօրվա ֆեյսբուքը, թե չէ Նունե-Զարուհի-Զարուհի-Նունե...

Դատարանի դահլիճում արված արտահայտություններ, որոնք գրանցվել են դատական քարտուղարների կողմից ու հետագայում հրապարակվել.

1. Փաստաբան. Դուք սեքսուալ ակտ՞իվ եք:
Վկա. Ոչ, սովորաբեր ես ուղղակի պառկած եմ:

2. Փաստաբան. Իսկ այժմ, հարգելի բժիշկ, ճի՞շտ է արդյոք, որ երբ մարդը մահանում է քնած ժամանակ, նա այդ մասին չի իմանում, մինչև հաջորդ առավոտ:
Վկա. Ձեզ իսկապե՞ս հաջողվել է հանձնել քննությունները՝ փաստաբան դառնալուց առաջ:

3. Փաստաբան. Ձեր քսանամյա կրտսեր որդին քանի՞ տարեկան է:
Վկա. Հենց այնքան, որքան որ Ձեր IQ-ն է՝ 20:

4. Փաստաբան. Դուք ներկա՞ էիք, երբ լուսանկարեցին ձեզ:
Վկա. Ձե՞ռք եք առնում:

5. Փաստաբան. Այսպիսով, օգոստոսի 8-ի առավոտյան դուք հղիացա՞ք:
Վկա. Այո:
Փաստաբան. Եվ ի՞նչ էիք անում դուք այդ ժամանակ:
Վկա. ****** **

6. Փաստաբան. Նա երեք երեխա ուներ, այդպե՞ս է:
Վկա. Այո:
Փաստաբան. Նրանցից քանի՞սն էր տղա:
Վկա. Ոչ մեկը:
Փաստաբան. Իսկ քանի՞սն էր աղջիկ:
Վկա. Հարգելի դատավոր, ինձ թվում է ինձ այլ փաստաբան է պետք... դատարանը կարո՞ղ է ինձ փաստաբան տրամադրել, այլ ոչ թե իդիոտի:

7. Փաստաբան. Ի՞նչու դադարեց ձեր ամուսնությունը:
Վկա. Մահվան պատճառով:
Փաստաբան. Կոնկրետ ո՞ւմ մահվան պատճառով այն դադարեց:
Վկա. Գուշակեք ինքներդ...

8. Փաստաբան. Դուք կարո՞ղ եք նկարագրել այդ մարդուն:
Վկա. Նա միջահասակ էր և ուներ մորուք:
Փաստաբան. Դա կի՞ն էր, թե՞ տղամարդ:
Վկա. Եթե քաղաք կրկես չէր ժամանել, ապա պետք է ենթադրել, որ տղամարդ էր:

9. Փաստաբան. Բժիշկ, քանի դիահերձում եք անցկացրել մահացած մարդկանց վրա:
Վկա. Բոլոր դիահերձումները: Կենդանի մարդիկ դիմադրում են դրան:
Փաստաբան. Դուք հիշո՞ւմ եք ժամը քանիսն էր, երբ զննում էիիք մարմինը:
Վկա. Դիահերձում սկսվեց մոտավորապես 20:30-ին:
Փաստաբան. Եվ պարոն Դենթոնը մահացա՞ծ էր դիահերձումը սկսելու պահին:
Վկա. Եթե անգամ մահացած չէր, ապա դիահերձման վերջում նա հաստատ արդեն մահացած էր:
Փաստաբան. Ձեր որակավորումը Ձեզ թույլ տալի՞ս է մեզի անալիզ հանձնել:
Վկա. Իսկ Ձեր որակավորում Ձեզ թույլ տալի՞ս է նման հիմար հարցեր տալ:

10. Փաստաբան. Բժիշկ, դիահերձումը սկսելուց առաջ դուք ստուգե՞լ եք սրտի աշխատանքը:
Վկա. Ո՛չ:
Փաստաբան. Դուք ստուգե՞լ եք արյան ճնշումը:
Վկա. Ո՛չ:
Փաստաբան. Դուք համոզվե՞լ եք, որ շնչառությունը բացակայում է:
Վկա. Ո՛չ:
Փաստաբան. Այդ դեպքում հնարավո՞ր է, որ հիվանդը ողջ էր դիահերձումը սկսելու պահին:
Վկա. Ո՛չ:
Փաստաբան. Ինչո՞ւ եք դրանում այդքան համոզված:
Վկա. Որովհետև այն բանկան, որի մեջ գտնվում էր հիվանդի ուղեղը այդ պահին իմ գրասեղանի վրա էր:
Փաստաբան. Հասկանալի է... Այնուամենայնիվ, կարո՞ղ էր հիվանդը ողջ լինել դիահերձումը սկսելու պահին:
Վկա. Այո, հնարավոր է, որ նա ողջ էր և անգամ զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել