Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում գտվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիների առողջական վիճակի մասին: 

«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ  սեպտեմբերի 30-ին ժամը 16։12-ին տեղեկություն է ստացվել՝ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: 4 քաղաքացի հոսպիտալացվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել