Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Գևորգ Յուչինյանը, ովքեր, մինչ հրշեջների ժամանումը, պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայի միջից օգտագործել են կրակմարիչը և մարել կրակը։
Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար ՀՀ դրամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



