1in.am-ը գրում է.
Բարաք Օբամայի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև շարունակվող բյուջետային հակասությունները սպառնում են համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղեցնել 0.5 տոկոսով: Նման եզրակացության են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:
Հիշեցնենք. նախօրեին ԱՄՆ նախագահը կոչով դիմել է ժողովրդին՝ իր ընդդիմադիրներին մեղադրելով երկրի տնտեսության դեմ «գաղափարական խաչակրաց արշավանք» կազմակերպելու մեջ: «Ես թույլ չեմ տա խաղալ ԱՄՆ-ի հեղինակության հետ: Ոչ ոք իրավունք չունի սպառնալիքի տակ դնել միլիոնավոր մարդկանց ապագան՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով»,- ասել է Բարաք Օբաման: Նա հիշեցրել է, որ իշխանությունները հոկտեմբերի 17-ին կարող են հայտարարել տեխնիկական դեֆոլտի մասին:
Կոնգրեսի առաջնորդներին բավականին կոշտ նամակ է հղել ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, ով նշել է, որ վարչակազմն այլևս հնարավորություն չունի դաշնային պարտքերի տոկոսները վճարելու, որոնք հասել են 16.7 տրիլիոն դոլարի դեռևս կես տարի առաջ:
Փորձագետների կարծիքով՝ կոնգրեսի և Սպիտակ տան միջև այս հակասությունը կարող է հանգեցնել նրան, որ տարեվերջին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կնվազի 0.9 տոկոսով: